Մենք պետք է պարենի խնդիր լուծենք․Սուրեն Պարսյանը՝ տնտեսական ճգնաժամի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ կառավարությունը ծրագրեր է մշակում կորոնավիրուսի վերացման ուղղությամբ, ինձ համար անհասկանալի է։ Հայաստանում կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական ճգնաժամի մասին ArmLur.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչ բացասական հետևանքներ կլինեն, բայց արդեն խոսում ենք դրանք վերացնելու մասին։ Կարող են վերացնել այն հետևանքները, որոնք գնահատված են․ ենթադրենք 10 կամ 20 միլիոն է, իսկ մենք այս պահի դրությամբ չգիտենք։ Ցավոք, այսօր չի խոսվում պարտադիր կուտակայինների մասին․ այս պահին մեր կուտակած միջոցները 10-15% -ով նվազել է, ինչի հետևանքով մենք մեծ կորուստներ ենք կրել։ Այս մասին իշխանությունները լռում են»,-նշեց նա։

Տնտեսագետի կարծիքով՝ մեր կառավարությունը չունի կորուստների առանձին գնահատական, բայց խոսում է դրանք վերացնելու մասին։

«Այս պահին կառավարությունը պետք է երկու կարևոր հարց լուծի։ Առաջինը՝ ինքնամեկուսացման, երկորդը՝ բուժման, սննդի և պարենի, քանի որ չգիտենք՝ ինչքան կտևի այս վիճակը։ Մենք պետք է մեր գումարներն այս ուղղությամբ ծախսենք։ Մենք պետք է պարենի խնդիր լուծենք, այն երկրներից, որտեղից պարեն ենք ներկրում, սահմանափակումներ են դնում, մեր երկիրը ինքնաբավ երկիր չէ»,-ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս