![](https://armlur.am/wp-content/uploads/2020/03/1010741.jpg)
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված
«Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային
վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական
աջակցություն» 900005001947 հաշվին 31.03.20թ. ժամը 18-30 -ի դրությամբ մուտքերը կազմել են
813.144.843.80դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3051: