Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կարող է ծառայել մեկուսացման համար․ պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ։

Հավելենք, որ ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին տարածվել, որտեղ ասվում էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նախապատրաստում են հիվանդների ընդունման համար։




Լրահոս