«Մանչեստեր Յունայթդում» վստահ են` Պոլ Պոգբային կկարողանան պահել թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը չի լքի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան: The Independent-ը տեղեկացնում է, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված ճգնաժամը գրանդ ակումբներին թույլ չի տա տրանսֆերների համար մեծ գումարներ վճարել, իսկ մանչեստերյան ակումբը Պոգբային քիչ գումարի դիմաց բաց չի թողնի: Աշխարհի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»:

Հիշենցնենք, որ Պոլ Պոգբայի պայամանագիրը «Կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Հավելենք նաեւ, որ COVID-19-ով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասնում է 845,526-ի, որոնցից մահացել են 41,429-ը, իսկ բուժվել` 176,504-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս