Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում առաջատարը «Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։ Նրան հաջորդում են ինքնաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանը և «Արդարություն» կուսակցության թեկնածու Վիտալի Բալասանյանը։
Սա Արցախի ԿԸՀ պաշտոնական տվյալներն են:
Համաձայն Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի և Երևանի 1 ընտրական տեղամասերից ստացված նախնական տվյալների՝ Արայիկ Հարությունյանը ստացել է 31 145 ձայն, Մասիս Մայիլյանը՝ 16 658, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 9478։ Մարտակերտի շրջանի տվյալները հրապարակված չեն. դրանք մշակվում են։
Հավելենք. որ քիչ անց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: