ՊՆ 9 պաշտոնատար անձ՝ մեղադրյալի աթոռին. ինչ են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության 9 պաշտոնատար անձ՝ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը, հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության պետը, կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետը, զորամասի ֆինանսական ծառայության պետը, զորամասի հրամանատարը, հրամանատարի տեղակալը, զորամասի բաժանմունքի պետ-շտաբի պետի տեղակալը հայտնվել են մեղադրյալի աթոռին: Իսկ ի՞նչ են արել նրանք:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հրաչ Խանոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2017 թվականից մինչեւ 2018թ դեկտեմբերի 18-ը լինելով ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներին «Սինխրոն» ՍՊԸ-ից վերանորոգումից հետո ստացել է զորամասի կաթսայատան երկու հատ 3Կ-Չ տեսակի պոմպ եւ երեք հատ 15 կվտ-ոց շարժիչ եւ պարտավոր լինելով դրանք տեղափոխել զորամաս եւ տեղադրել կաթսայատանը՝ օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է իրեն վստահված խոշոր չափերի ընդհանուր 708480 դրամ արժողությամբ երկու հատ պոմպը եւ երեք հատ էլեկտրական շարժիչը:

Կարեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, .2018 թվականից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 9-ը հանդիսացել է նույն զորամասի հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության պետ, ըստ նածաքննական մարմնի խմբային շահերից ելնելով՝ շինանյութերը ստանալու համար Հրաչ Խանոյանի եւ Արամ Ղազարյանի կողմից վերցված լիազազորագրերով ստանձնած գործարքները կատարած համարելու նպատակով Հրաչ Խանոյանի կողմից ներկայացված թիվ 45 կեղծ ելքի ապրանքագիրը հաստատել է իր ստորագրությամբ
Գագիկ Գուլինյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պահեստի պետ, թույլատրել է առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպման զորամասի պահեստից դուրս բերել զինվորական մահճակալների մետաղյա անկյունակներ

Արթուր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով 1 զորամասի ֆինանսական ծառայության պետ, կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մուտքի օրդերներ, իր ստորագրությամբ հաստատել է կազմված կեղծ մուտքի օրդերները

Սարգիս Տարախչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով զորամասի հրամանատար, պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին զեկուցել ըստ վերադասության, դրսեւորել է անգործություն, չի հայտնել իրավապահ մարմիններին:
Նորայր Խոյլունցին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով նույն զորամասի հրամանատարի տեղակալ, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, առանց ուսումնասիրելու ստորագության համար իրեն ներկայացված հետին ամսաթվով կազմված կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 40 մուտքի օրդերը իր ստորագրությամբ հաստատել է:

Արա Անանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով զորամասի բաժանմունքի պետ-շտաբի պետի տեղակալ, անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ:
Սեյրան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է զորամասի զորամասի կոմունալ ծառայության պետ Հրաչ Խանոյանին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու զգալի չափերով՝ ընդհանուր 785664 դրամ արժողությամբ տախտակ:

Ստացվում է, որ զորամասում պետերի գլխավորությամբ «բանդա» է գործել, որոնք տարբեր գործողություններ են իրականացրել, սակայն ամենաուշագրավն այն է, որ զորամասի հրամանատար Սարգիս Տարախչյանը, լինելով զորամասի հրամանատար, պարտավոր լինելով զինծառայողների կողմից կամ նրանց մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների մասին զեկուցել ըստ վերադասության, դրսեւորել է անգործություն, չի հայտնել իրավապահ մարմիններին:

Ահա թե ինչ դրսեւորումներն են նոր հանցանք ծնում: Գործով կալանավորված է միայն Հրաչ Խանոյանը, իսկ, ահա, մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս