Խաբիբը անբարոյական է. ես ասել եմ նրան, որ պատրաստվում եմ իր գլխարկով հատակը սրբել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC թեթեւ քաշային մարտիկ Տոնի Ֆերգյուսոնը խոսել է Խաբիբ Նուրմագոմեդովի դեմ մենամարտի չեղարկման մասին.«Տղան չի ցանկնում մենամարտել: Նա վախեցել է եւ փախչում է: Հենց այդ պատճառով նրան պետք է զրկել չեմպիոնական գոտուց»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Տոնին մենամարտի չեղարկմանը արձագանքել է նաեւ իր պաշտոնական էջի միջոցով.«Մենք նրան վախեցրել ենք: Նա հնարավորություն ուներ Աբու Դաբիից վերադառնալու ԱՄՆ: Նա ունի ամեն ինչ, որ նստի ինքնաթիռ եւ վերադառնա: Մենք նրան վախեցնում ենք արդեն երկրորդ անգամ: Ես վարձու մարդասպան եմ, իսկ Խաբիբն ու Քոնորը փախչում են ինչպես սատանի շները: Նրանք փիսիկներ են: Խաբիբը անբարոյական է: Ես ասել եմ նրան, որ պատրաստվում եմ իր գլխարկով հատակը սրբել»,- ասել է Ֆերգյուսոնը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մենամարտը նախատեսված էր ապրիլի 18-ին:
Մենամարտը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս