Արցախյան պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանը՝ հիշողությունների, առողջական վիճակի ու պատերազմելու պատրաստակամության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Այս առթիվ ArmLur.am-ը զրուցել է ապրիլյան պատերազմի մասնակից, մարտական դաշտում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանի հետ։

«Հիշողությունները նույն են, այս 4 տարվա մեջ ոչինչ չի փոխվել, փոփոխություններ առողջությանս մասով կան, պայքարում եմ, որ կարողանամ քայլել, հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Վերականգնողական փուլերից հետո սպասվում են նոր վիրահատություններ»,-ասաց նա։

Ավետիս Զարգարյանի խոսքով՝ սահմանում կանգնած ցանկացած զինվոր շատ լավ գիտակցում է և գիտի, թե ինչ պետք է անի հակառակորդի հերթական հարձակման դեպքում։

Հարցին՝ եթե նենգ հակառակորդը նորից նույն արկածախնդրությանը դիմի, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը, ո՞րը կլինեն Ձեր քայլերը Ավետիսը պատասխանել է․

«Եթե առողջությունս թույլ տա, նորից նույնը կանեմ, առանց վարանելու»։

Հիշեցնեն, որ 2016թ. ապրիլի 4-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը ստացել էր ծանր վիրավորում: Թալիշում մարտերի ընթացքում գնդակը մտել էր նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել, վնասել ողնուղեղը և մի քանի ող:

Լիդա Եղիազարյան




Լրահոս