«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը COVID-19 կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանից Ռուսաստան ժամանելուց հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել։

«Սպսում ենք, Հայաստանում իրավիճակի բարելավմանը, այնտեղ մինչեւ ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել: Հիմա երկշաբաթյա կարանտինի մեջ ենք: Գալով Ռուսաստան՝ մենք այս միջոցառումների մասին չգիտեինք. մեզ զանգահարեցին 4 օր հետո եւ ասացին, որ գալու են հետազոտություններ անելու, նաեւ զգուշացրին, որ պետք է մեկուսանանք 14 օրով: Երկուշաբթի արդեն երկրորդ անգամ եմ կորոնավիրուսի թեստ հանձնել: Առաջինը բացասական արդյունք է ցույց տվել: Միանշանակ, մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,- Գրիգորյանի խոսքերն է փոխանցում ռուսական «Матч ТВ»-ն :

Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 663-ի:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս