Մենք ավելի բարձրակարգ թիմի տպավորություն թողեցինք. Ալեքսանդր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Ուրարտու» – «Լոռի» (2:0) հանդիպումից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը.

«Խաղը բարդ ստացվեց անկախ այն փաստից, որ հաղթեցինք 2:0 հաշվով: «Լոռիի» մասին մենք չունեինք ոչ մի տեղեկություն, բայց արդեն գլխի էինք ընկել, որ նրանք խաղալու են 2 հարձակվողով` 4-4-2 մարտավարությամբ: Չեմ կարող ասել, որ հեշտությամբ կատարեցինք այն ինչ ծրագրել էինք: Խաղը շատ բարդ ստացվեց: Ստացվեց տպավորություն, որ մենք ավելի բարձրակարգ թիմ էինք: Մեկը կարող է լինել առաջին տեղում, մյուսը` ոչ. ես խաղը նայեցի շատ հանգիստ եւ տպավորությունն այնպիսին էր, որ մեր թիմն ավելի բարձրակարգ է: Մեր մրցաշարային դիրքը ժամանակավոր է եւ այն շուտով կփոխվի: Մենք նաեւ դուրս ենք եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ եւ ամեն ինչ կանենք հաղթելու համար, իսկ մնացածը կերեւա ապագայում»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեւանյան ակումբը 8-րդն է 23 միավորով: Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս