Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայում COVID-19-ի պատճառով ստեղծված իրավիճակի մասին եւ նշել, որ առաջնության չեղյալ համարումը եւ «Լիվերպուլին» չեմպիոն չհռչակելը անարդար որոշում կլինի։
«Մարդիկ առաջարկում են ԱՊԼ-ի չեմպիոնական տիտղոսը տալ «Լիվերպուլին» եւ անկեղծ ասած, նրանք արժանի են այդ տիտղոսին: Նրանց ցուցադրած ֆուտբոլն ապացույցն էր, որ այս տարի ոչ ոք չէր կարող «բռնել» «Լիվերպուլին»:Ինչպիսի ֆուտբոլ են նրանք խաղում եւ որքան հեռու են գնացել. միանշանակ «Լիվերպուլը» լիովին արժանի է չեմպիոնական տիտղոսին: Կարծում եմ` անարդար կլինի առաջնության վերջնական չեղարկումը: Դա հիասթափեցնեղ որոշում կլինի»,- Բերբատովի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ բուլղարացի հարձակվող «Կարմիր Սատանաների» գույները պաշտպանել է 2008-ից 2012 թվականներին:
Էդմոն Մարտիրոսյան