Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Երեք Առյուծների» ներկայիս վիճակի մասին եւ նշել, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների վրա լուրջ ճնշում կա ՝ կապված նրա հետ, որ հավաքականը խոշոր մրցաշարում վերջին անգամ հաղթել է 54 տարի առաջ։
«Անգլիայի հավաքականի մարզաշպիկը ծանրացել է։ Ինչքան ժամանակ է այն մնացել առանց հաղթանակների։Ամեն Աշխարհի առաջնության կամ ԵՎՐՈ-ի մեկնարկից առաջ նրանք մտածում են, որ կարող են անել դա։ Միշտ, միշտ, միշտ այդպես են մտածում։ Շատ կարեւոր է խաղալ առանց այդ ճնշման եւ ավելի ազատ։ Շատ բան է կախված հոգեբանական վիճակից, բայց, եթե անկեղծ, Անգլիան մրցաշարերին մոտենում է հոգնած։ Սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին մենք խաղում ենք աշխարհի լավագույն ակումբների դեմ եւ չենք ունենում խնդիրներ։ Մարտին եւ ապրիլին դեռ հնարավոր է խաղալ։ Իսկ հունսին ի հայտ են գալիս խնդիրները։ Ահա՝ ինչու եմ ես մտածում,որ անհաջողությունների պատճառը՝ ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակն է։ Դու խաղում ես շատ խաղեր եւ պետք է կռվես, անդադար կռվես, պայքարես ու չհանձնվես։ Ինձ դա դուր է գալիս։ Իմ թիմը ավելի հին էր, մենք չունեինք երիտասարդ ֆուտբոլիստներ, դա էր հոգնածության պատճառը։
Հիմա Անգլիան ունի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Հարի Քեյնն ու Ռահեմ Ստերլինգը շատ կարեւոր ֆուտբոլիստներ են։ Նրանք ունեն որակ, արագություն, ամեն ինչ։ Ես հիմա կասկածներ ունեմ միայն կենտրոնական պաշտպանների հարցում, բայց Անգլիան ունի երիտասարդ ֆուտբոլիստներ, ովքեր նվիրվում են մինչեւ վերջ։ Անգլիային հարկավոր էր վստահություն, որը թիմն արդեն ունի»,-Ֆաբիո Կապաելոյի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
Անգլիայի հավաքականը 1966 թվականի Աշխարհի առաջնությունում հաջողության հասնելուց հետո չի կարողացել նվաճել եւ ոչ մի տիտղոս։ 1966 թվականի ԱԱ-ի եզրափակչում «Երեք Առյուծները» 4։2 հաշվով պարտության են մատնել Արեւմտյան Գերմանիայի ընտրանուն։
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը Անգլիայի հավաքականում աշխատել է 2007-ից 2012 թվականներին։
Էդմոն Մարտիրոսյան