Կապելոն արդարացնում է Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է իսպանական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը, որոնք մեծ իրարանցում էին առաջացրել: Իսպանիայի առաջնության 26-րդ տուրից հետո Ռոնալդուն ասել է` իրենք կհաղթեին «Ատլետիկո»-ին, եթե նրա թիմակիցները լինեին իր մակարդակին:

Այնուհետև Ռոնալդուն բացատրել է, որ նկատի չուներ թիմակիցների վարպետությունը, այլ նրանց ֆունկցիոնալ պատրաստությունը: Սակայն Կապելոն նրա խոսքերը յուրովի է հասկացել:

«Միգուցե մենք պետք է համաձայնվենք Ռոնալդուի հետ և ասենք, որ թիմի մի քանի ֆուտբոլիստներ «Ռեալ»-ի համար չեն»,- նշել է Կապելոն:

Կապելոն նաև պորտուգալացի ֆուտբոլիստին խորհուրդ է տվել. «Անձամբ Ռոնալդուն խաղի ժամանակ երկու պահ չի օգտագործել: Այնպես որ, ինչպես ասում են, նա պետք է առաջին հերթին իր խղճի առջև մաքուր լինի»:




Լրահոս