«Ես էլ նույն կերպ կվարվեի, ինչպես Ռոնալդուն»․ Ռունին հիշել է իր կարիերայի վատագույն պահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, ով այժմ պաշտպանում է «Դերբի Քաունթիի» գույները, խոսել է իր կարիերայի վատագույն պահի մասին։ «Կարմիր Սատանաների» պատմության լավագույն ռմբարկուն հիշել է 2006 թվականի Աշխարհի առաջնության ¼ եզրափակչի Պորտուգալիա – Անգլիա հանդիպումը, որտեղ երկրորդ խաղակեսի միջնամասում պորտուգալացիների պաշտպան Ռիկարդու Կարվալյուի հետ կոպիտ խաղալու պատճառով Ուեյնը հեռացվեց խաղադաշտից։ Ռունիի կարմիր քարտ ստանալու գլխավոր «մեղավորներից» մեկն էլ անգլիացու այդ ժամանակվա թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով հանդիպման մրցավարին համոզեց խաղադաշտից հեռացնել Ռունիին․« Դա մաքուր խախտում էր․ Կարվալյուն հրում եւ քաշում էր ինձ, հետո մյուս կողմից էլ եկավ Պետին։ Գլխավոր մրցավար Օրասիո Էլիսոնդոն ոչինչ չի արել։ Ես հարվածել էի Կարվալյուին եւ դա այն պահերից մեկն էր, երբ չէի մտածում ՝ ինչ եմ անում։ Ես գիտեի, որ դա կարմիր քարտ է։ Երբ վերդարձա հանդերաձարան եւ սկսեցի հանդիպմանը հետեւել փոքր հեռուստացույցի միջոցով ՝ սկսեցի մտածել․

«Եթե մենք հաղթենք, ապա ես կորակազրկվեմ եւ չեմ կարողանա մասնակցել ԱԱ-ի կիսաեզրաակիչ հանդիպմանը, իսկ եթե պարտվենք, ապա իմ մեղավորությունը կլինի»։ Սրանք այն վատագույն զգացողություններն են, որ երբեւէ ապրել եմ ֆուտբոլում։ Այդ ժամանակ ես չէի հասնանում՝ ինչպես Ռոնալդուն կարող էր նման բան անել։ Բայց հանդերձարանում որոշ ժամանակ մնալուց եւ հանգստանալուց հետո ես ինձ դրեցի Ռոնալդուի տեղը եւ մտածեցի․«Մի՞թե ես էլ նույն կերպ կվարվեի։ Հնարավոր է։ Մի՞թե ես էլ կմոտենայի մրցավարին եւ կպահանջեի դաշտից հեռացնել նրան։ Եթե նա արժանի է կարմիր քարտի, եւ դա մեզ հաղթանակ կպարգեւի՝ միանշանակ այո։ Ես նույնպես այդպես կվարվեի»։ Խաղից հետո ես հանդիպեցի նրան թունելում․ կարեւոր էի համարում նրա հետ խոսելը։ Նա նայեց ինձ, քանի որ ցանկանում էր ներողություն խնդրել։ Ես նրան ասացի, որ իր հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ասացի, որ հաճույք ստանա մրցաշարից եւ հաջողություն մաղթեցի»,- Ռունիի խոսքերն է փոխանցում The Times-ը։

Հիշեցնենք, որ այդ խաղում 11մ հարվածաշարում 3։1 հաշվով առավելության հասավ Պորտուգալիան, իսկ վճռորոշ հարվածը դիպուկ իրացրեց անձամբ Կրիշտիանու Ռոնալդուն։


«Եվրոպական բրազիլացիները» պայքարը լքեցին կիսաեզրափակչում ՝ նվազագույն հաշվով պարտվելով Ֆրանսիայի ընտրանուն։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս