
1991 թվականի ապրիլի 6-ին արգենտինացի լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան որակազրկվեց 15 ամաով կոկաին օգտագործելու պատճառով ։
Մարադոնայի կարծիքով ՝ թեստի արդյունքները կեղծվել են Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա նախագահ Անտոնիո Մատարեսեի պահանջով, որն այդ կերպ վրեժխնդիր է եղել ֆուտբոլիստից 1990 թվականի Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականից կրած պարտության համար:
Արգենտինացին խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել, սակայն ինքնուրույն դոպինգ թեստեր է հանձնել ՝ համոզվելու համար, որ օրգանիզմում խաղերից առաջ թմրանյոիթերի հետքեր չկան:
Մարադոնան Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 91 հանդիպում ` դառնալով 34 գոլի հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան