ԱՊԼ-ի գրանդ ակումբները լուրջ ֆինանսական կորուստներ կկրեն, եթե մրցրջանը չշարունակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թոփ ակումբները լուրջ ֆինանաական կորուստներ կունենան , եթե առաջնությունը վերջնականապես դադարեցվի, հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի կատարած հաշվարկների` ամենաշատը մրցաշրջանի կասեցումից կտուժի «Մանչեստեր Յունայթեդը», որը կունենա 116 մլն ․ ֆունտ ստերլինգի կորուստ: Մանչեստերյան մյուս ակումբը` «Սիթին» , կկորցնի 109մլն ֆունտ ստերլինգ, «Լիվերպուլը»`102մլն, «Չելսին»` 91մլն:

Գրանդներից համեմատաբար ավելի քիչ ֆինանսապես կտուժեն լոնդոնյան մյուս 2 ակումբները` «Արսենալը» (83մլն ֆունտ ստերլինգ) եւ «Տոտենհեմը» (74մլն):

Հիշեցնենք, որ աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Եվրոպայում շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս