ՖՈՏՈ․ Ռոնալդուին Մադրիդում չեն սպասում․ օրվա թոփ 5 տրասֆերային լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավաականությամբ ամառային տրանսֆերային պատուհանը կտեղափոխվի։ Այդ հարցի շուրջ ՖԻՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի առաջիկայում։ Չնայած դրան, այսօր նույնպես տրանսֆերային տարատեսակ նորությունների պակաս չենք ունեցել։ Մադրիդի «Ռեալի» անունը այսօր ամենաշահարկվողն էր շուկայում։ ArmLur.am-ը առաջարկում է ծանթանալ օրվա տրանսֆերային ացուդարձին (գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն)։

Պաշտոնական․ Թոմաս Մյուլերը երկարաձգեց պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ

Գերմանական «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը երկրաձգել է պայմանագիրը Բուդեսլիգայի գործող չեմպիոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը։ Ֆուտբոլիստը «Գերմանական մսաղացի» գույները կպաշտպանի մինչեւ 2023 թվականի ամառը։ Գերմանացին «Բավարիայի» սան է եւ ակումբի համակարգում է գտնվում 2000 թվականից սկսած։ Թոմաս Մյուլերը Բունդեսլիգայում իր նորամուտը նշել է 2008 թվականին։ Ֆուտբոլիստը մյունխենյան թիմի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո կիսվել է առաջին տպավորություններով․«Ինձ համար «Բավարիայի» հետ պայմանագիրը երկարաձգելն առաջնային էր։ Ակումբը նույնպես նույն նպատակն ուներ։ Ես այստեղ ծախսել եմ իմ կյանքի երկու երրորդը, այնպես որ սա ուղղակի ճանապարհորդություն չէ՝ մենք պայքարում ենք միմյանց համար։«Բավարիան» իմ կիրքն է։ ՈՒրախ եմ, որ այստեղ եւս 2 տարի կանցկացնեմ։ Բոլոր ուժերս կտամ խաղադաշտում»,-ասել է Թոմասը։
Հիշեցնենք, որ Մյուլերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 16 գոլային փոխանցման հեղինակ։

Կոնտեն ցանկանում է «Ինտերում» տեսնել ՊԻեռ-Էմերիկ Օբամեյանգին

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտնվել է Միլանի «Ինտերի» տեսադաշտում։ Հարձակվողին ամենից շատ «ներաձուրիների» կազմում է ցանկանում տեսնել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Օբամեյանգի եւ լոնդոնյան թիմի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի ամռանը։ «Արսենալը» ցանկանում է երկարաձգել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, սակայն Օբամեյանգի հետ դեռեւս համաձայնության գալ չի կարողանում։ Շատ հնարավոր է, որ «Ինտերում» արդեն չեն հավատում, որ կարող են թիմում պահել թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, ով շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը, եւ ցանկանում են Օբամեյանգի միջոցով փոխարինել աստղային հարձակվողին։
Գաբոնցին Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է դարձել է 17 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մբապեի «Ռեալ» տեղափոխությունը կարող է կայանալ 2021 թվականի ամռանը

Մադրիդի «Ռեալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում այլեւս չի փորձի ձեռքբերել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին։ Իսպանական AS-ը տեղեկացնում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարության նման որոշումը կապված է նրա հետ, որ ՖԻՖԱ-ն կարող է տեղափոխել ամառային տրանսֆերային պատուհանը։ Ըստ աղբյուրի ՝ այդ պարագայում «Արքայական ակումբը» նպատակահարմար կգտնի սպասել մինչեւ 2021 թվականի ամառ, քանի որ 1 տարի հետո ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանասֆերային արժեքը կնվզի ՝ 200մլն եվրոյից հասնելով 140մլն եվրոյի։ Ավելի վաղ նշվում էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամը պատճառ կդառնա ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների զգալի նվազման, ինչի պատճառով էլ փարիզյան ակումբը թիմի առաջատարներ Նեյմարին եւ Մբապեին թիմում կպահի մինչեւ վերջիններիս պայմանագրերի ավարտը։ Կիլիան Մբապեի եւ ՊՍԺ-ի միջեւ գործող պայմանագիրը լրանում է 2022 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 18 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է Յովիչին օգտագործել Էրլինգ Հոլանդին ձեռքբերելու համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կլինի գերմանական «Բորուսիա Դորտմունդի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Ըստ իսպանական Marca պարբերականի ՝ նորվեգացու խաղի մեծ երկրպագուն է մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Նշվում է, որ Հոլանդին թիմ բերելու համար մադրիդցիները պատրաստ են «Բորուսիային» զիջել թիմի սերբ հարձակվող Լուկա Յովիչին, ով նախորդ ամռանն է Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվել Իսպանիայի մայրաքաղաք։ Ֆուտբոլիստը չի արդարացրել թիմի ղեկավարության սպասելիքները եւ ամենայն հավանականությամբ կհեռանա։ Հոլանդը Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 9 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։ 20-ամյա նորվեգացին գերմանական ակումբ է տեղափոխվել 2019 թվականի հունվարին ՝ ավստրիական «Զալսբուրգից»։
Հոլանդի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդն» ու իտալական «Յուվենտուսը»։

Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադանա Մադրիդի «Ռեալ»

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը բացառված է։ Այս մասին տեղեկացնում է իսպանական AS-ը։ Իտալիայում շարունակում են խոսել Ռոնալդուի Իսպանիայի մայրաքաղաք վերադարձի մասին, բայց դրա շանսերը գրեթե զրոյական են։ Ըստ աղբյուրի ՝ Կրիշտիանուի «Արքայական ակումբ» տեղափոխության մասին լուրերը հերքել է մադրիդյան թիմին շատ մոտ կանգնած մեկը․«Նա չի տեղավորվում ակումբի սպորտային քաղաքականության մեջ»,-ասել է նա։ Նշվում է , որ Ռոնալդուն շարունակում է շատ լավ հաաբերություններ պահպանել մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, սակայն անգամ դա չի կարող խթանել պորտուգալացու տրանսֆերի կայացմանը, քանի որ Ռոնալդուի ժամանակը «Ռեալում» արդեն ավարտվել է։
Հիշեցնենք, որ իտալական մի շարք հեղինակավոր պարբերականներ, այդ թվում Corriere dello Sport-ը գրում էր, որ «Յուվենտուսը» կարող է տրանսֆերի հանդել Ռոնալդուին առաջիկա ատուհանի ըթացքում՝ այդպես փորձելով խոսւափել COVID-19 կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամից։ Պորտուգալացու աշխատավարձը թուրինյան թիմում կազմում է 31մլն եվրո, որը համաճարակի ընթացքում նվազել է գրեթե 4մլն եվրոյով։ Ռոնալդուն, եթե չգնա աշխատավարձի նվազեցման, ապա «Ծեր Սինյորան» ստիպված կլինի վաճառել «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկրի տրանսֆերը։ Կրիշտիանուի ծառայություններով են հետաքրքրված ֆրանսիական ՊՍԺ-ն եւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդը»։
Հիշեցնենք, որ թուրինցիների առաջատարը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 21 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականների ըթանցքում։ 35-ամյա հարձակվողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 438 հանդիպման ՝ դառնալով 451 գոլի հեղինակ։ Այս ցուցանիշով նա «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուն է։

ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝

Հռոմեական 2 ակումբները՝ «Լացոին» եւ «Ռոման» կատաղի պայքար են մղում «Չելսիի» կիսապաշտպան Պեդրոյի համար։ Ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել նաեւ քաթարական «Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին։

Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Հասեմ Աոարը հայտնվել է անգլիական «Մանչեստեր Սիթիի», «Լիվերպուլի» եւ «Արսենալի» ուշադրության կենտրնում։

Մի շարք ակումբներ հերթ են կանգնել «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսի համար։ Այդ ակումբների շարքին են պատկանում ՊՍԺ-ն, «Մանչեստեր Սիթին», «Մանչեստեր Յունայթեդը» եւ «Բարսելոնան»։

«Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է մնալ Լա լիգայում։ Նրա ծառայություններով են հետաքրքրված «Սեւվիլիան» եւ «Ատլետիկո Մադրիդը»։ Բացառված չէ նաեւ այն, որ խորվաթը կուղեւորվի Ապենինյան թերակզզի։ Իտալական ակումբներից Ռակիտիչի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանն» ու «Ինտերը»։

«Չելսին» եւ «Արսենալը» պայմանագիր կառաջարկեն Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգին։ 32-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել «Մանչեստեր Սիթիում»։

«Լիվերպուլը» պատրաստ է «Բորուսիա Մյունխենգլադբախի» դուոյի համար 88մլն եվրո վճարել։ Մարկուս Թուրամն ու Դենիս Զակարիան ՝ Յուրգեն Կլոպի դիտակետում։

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կերկարաձգի պայմանագիրը Լոնդոնի «Չելսիի» հետ։ Կողմերի միջեւ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ այս տարվա հունիսի 30-ը։

«Մանչեստեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվայի գործակալը հանդիպում կունենա «Միլանի» ներկայացուցիչների հետ։Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մանչեստերյան ակումբը։ Իսպանացու ծառայություններով հետաքրքրված են նաեւ MLS-ը ներկայացնող մի շարք ակումբներ։

«Լիլի» ֆուտբոլիստ Բուբակարի Սումարեի տրանսֆերը ձեռքբերելու ֆավորիտները «Լիվերպուլն» ու «Ռեալն» են։ 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են նաեւ «Նյուքասլն» ու «Չելսին»։

«Բոտաֆոգոն» հրաժարվել է Յայա Տուրեի տրանսֆերը գնելուց եւ կենտրոնացել է «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Օբի Միկելի վրա։

«Արսենալը»,«Չելսին»,«Լեսթեր Սիթին» ու «Սելտիկը» մրցավազքի մեջ են ՝«Միդլսբրոյի» հարձակվող Կալում Կավանայի համար։

«Վալենսիան» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի իսպանացի հարձակվող Ռոդրիգոյին։ Կողմերի միջեւ գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։

«Ֆեներբախչեն» 20 մլն եվրո է պահանջում թիմի 25-ամյա ֆուտբոլիստ Վեդատ Մուրիքիի համար։ «Տոտենհեմը» հետաքրքրված է ֆուտբոլիստով։

«Սեւիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսը կարող է հայտնվել «Լիվերպուլում»։

«Ռեալում» քննարկում են Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին թիմ հրավիրելու մասին։ Արգենտինացին վարձակալական հիմունքներով այժմ խաղում է ՊՍԺ-ում։ Փարիզյան թիմը նույնպես կպայքարի Իկարդիի ամբողջական տրանսֆերի համար։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է «Ինտերին» արգենտինացու դրմաց վճարել 70մլն եվրո։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս