Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» նախկին լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը անդրադրաձել է իր նախկին ակումբակիցներին, հաղորդում է «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
Ուելսցին առանձնացրել է իր 3 լավագույն խաղընկերներին: Պոլ Սքոուլզը, Գարի Նեւիլն ու Ռոյ Քինը այն լավագույններն են, որոնց հետ խաղացել է Ռայանը իր ակումբային կարիերայի ընթացքում:
Գիգզը կազմել է նաեւ իր նախկին թիմակիցներից բաղկացած խորհրդանշական հավաքականը, որն ունի հետեւյալ տեսքը`
Պետեր Շմեյխել,Գարի Նեւիլ, Ռիո Ֆերդինանդ, Միքայել Սիլվեստր, Դենիս Իրվին,Դեւիդ Բեքհեմ, Ռոյ Քին, Նիկի Բատ, Պոլ Սքոուլզ,Ուեյն Ռունի, Ուլե Գունար Սուլշեր:
Հարկ է նշել, որ խորհրդանշանական հավաքականում Ուելսի ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչը տեղ չի գտել Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի համար, ում հետ վալիացին խաղացել է 2003-2009 թվականներին:
Էդմոն Մարտիրոսյան