Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
ArmLur.am-ին հասած տեղենություններով՝ տուժած Խաչիկ Ա-ն Արթիկում հայտնի է «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրեն։
Ըստ մեզ հասած լուրերի՝ վերջինս լուրջ մտահոգություն և կասկածներ ունի, որ մեքենան ոչ թե այրվել է անսարքության պատճառով, այլ այն հրկիզել են։
Ըստ Արթիկում շրջանառվող լուրերի՝ «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենն Արթիկում հայտնի է իր թշնամիներով , ովքեր կարող էին ինչ֊ինչ պատճառով նրա հետ այս կերպ հաշվեհարդար տեսնել։
Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Լիդա Եղիազարյան