Իր կարիերայում Ալեքս Ֆերգյուսոնը բազմաթիվ բացառիկ խաղացողների է բերել «Մանչեսթեր Յունայթեդ»: Իր մասին պատմող գրքում Ֆերգյուսոնը գրել է.
«Այսօր կան բարձրակարգ խաղացողներ` Մյուլեր, Սուարես, Նեյմար, Սանչես: Բայց ես վստահ եմ, որ նրանք ընդունում են` մակարդակով ավելի ցածր են Մեսսիից ու Ռոնալդուից:
Չեմ ցանկանում թերագնահատել իմ մյուս խաղացողներին, բայց կան միայն չորս լավագույնները, որոնց ես բերել եմ «Մանչեստեր Յունայթեդ»: Նրանք են` Էրիկ Կանտոնան, Ռայան Գիգզը, Ռոնալդուն եւ Պոլ Սքոուլզը։
Կրիշտիանուն տոնածառի գագաթի զարդն էր, նա այն մեկն էր, ավելացնում էր վերջին շտրիխը»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Մանչեստեր Յունայթեդում» հանդես է եկել 2003-ից 2009 թվականների ընթացքում:
Էդմոն Մարտիրոսյան