«Իմ գլխավոր նպատակը «Լիվերպուլին» այդ կեղտոտ գահից իջեցնելն է»․ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ամենաուշագրավ մտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս խաղի վերջում եվրոպական ամենահեղինակավոր գավաթը լինելու է ձեզանից 6 քայլ հեռավորության վրա, սակայն դուք չեք կարողանա անգամ դիպչել դրան, եթե պարտվեք։Շատերիդ համար սա վերջին հնարավորությունն է։ Թողեք ամեն ինչ խաղադաշտում, չհամարձակվեք վերադառնալ այստեղ պարտված»․լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, ահա այսպես մոտիվացրեց իր թիմի ֆուտբոլիստներին 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսստեր Յունայթեդ» – «Բավարիա»(2։1) հանդիպման ընդմիջմանը։ Լսել այսպիսի խոսքեր եւ չհաղթել, գուցե եւ անհնար է։ 1999 թվականի եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչը արդեն պատմության սեփականությունն է։«Կարմիր Սատանաները» հաղթեցին այդ խաղում ՝ հանդիպման վերջին րոպեներին խփած 2 գոլերի շնորհիվ։


27 փառահեղ տարիներ, որոնք Ալեքս Ֆերգյուսոնը նվիրել է «Մանչեստեր Յունայթեդին»,27 տարիներ, որոնք հավերժ դաջվել են համաշխարհային ֆուտբոլի պատմության ոսկե էջերում։ Մեծ Բրիտանիայի ամենատիտղոսակիր մարզիչը ավարտել է մարզչական կարիերան ՝ 2013 թվականին Պրեմիեր լիգայում 13-րդ անգամ հաղթելուց հետո։ Կարիերայում 49 տիտղոս նվաճած ֆուտբոլային գիգանտը դափնիների «առյուծի բաժինը» նվաճել է «Մանչեստեր Յունայթեդի» ղեկին՝ գլխավերեւում պահելով 38 չեմպիոնական գավաթ, 10 տիտղոս Ֆերգյուսոնը նվաճել է շոտլանդական «Աբերդինը» գլխավորելու տարիներին, եւս 1 գավաթ ել Ֆերգին հաղթել է «Սենտ – Միրենում» աշխատելու ժամանակաշրջանում։

ArmLur.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Մանչեստերի կարմիր հատվածը ներկայացնող թիմի լեգենդար բոսսի՝ Մեծն Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ամենաուշագրավ մտքերը։

«Ֆուտբոլը արյունոտ դժոխք է»։
«Ես իսկապես հավատում եմ ճակատագրին»։

«Դու երբեք չես կարող ծափահարել մրցավարին»։
«Իմ գլխավոր նպատակը «Լիվերպուլին» այդ կեղտոտ գահից իջեցնելն է»։
«Իրական ընկերն այն է, ով գալիս է այն ժամանակ,երբ մյուսները հագել են իրենց վերարկուներն ու պատրաստվում են հեռանալ»։

«Այդ տղան կարծես խաղից դուրս վիճակում ծնված լինի»(Ֆիլիպո Ինձագիի մասին)։

«Լիվերպուլի» չեմպիոն դառնալու հավանականության մասի՞ն․ միգուցե խոսենք նրանց Պրեմիեր լիգայից դուրս մնալու հավանականության մասին»։

«Տվեք ինձ 10 փայտի կտոր եւ Զինեդին Զիդանին ու ես կհաղթեմ Չեմպիոնների լիգան»։

«Երիտասարդներն ունեն մի մեծ առավելություն ՝ նրանք ոչնչից չեն վախենում»։

«Հանդիսականները մեռած էին, կարծես թաղման եկած լինեին»։

«Ասեք նրան, որ նա սատանի ճուտ է, գրողը տարած սատանի ճուտ» (Ժոզե Մոուրինյոյի մասին):

««Ֆերգի- թայմ» էր հարկավոր։ Մրցավարը չհասկացավ՝ որքան պետք է ավելացնի հիմնական ժամանակին»։

«Ես նրանց անգամ վիրուս չեմ վաճառի։ Ռոնալդուի «Ռեալ» տեղափոխությունը նույնիսկ  չի էլ քննարկվում։

«Երբ իտալացին ասում է, որ դա մակարոն է, ես նայում եմ սոուսի տակ՝ համոզվելու համար։ Նրանք խաբեության գլխավոր վարպետներն են»։

«Ֆուտբոլը խաղ է, որը կարող է արթնացնել քեզ նույնիսկ ամենավատ երազից»։

«Նա կարող է սկանդալ սարքել անգամ դատարկ տանը» (Դենիս Ուայսի մասին):

«Իսկական չեմպիոնները նրանք են, ովքեր պարտվում են մեկ խաղում եւ հաջորդ անգամ դուրս են գալիս խաղադաշտ ու ապացուցում, որ արժեն ինչ-որ բան»։

«Կարեւորն այն է, որ իմանաս ՝ ինչի ես ընդունակ եւ հավատաս  քո ուժերին»։

«Հաղթանակը ընդունեք խոնարհությամբ, իսկ պարտությունը՝ արժանապատվությամբ»։

«Թիմային  խաղը միշտ պետք է կառուցված լինի մեծ ֆուտբոլիստի շուրջ, իսկ մեծ ֆուտբոլիստը անդադար  պետք է աշխատի»։

«Նրանք ասում են, որ Վենգերը խելացի մարդ է։ Խոսում է 5 լեզուներո՞վ։ Իմ թիմում կա 15 տարեկան իվուարցի մի ֆուտբոլիստ, ով նույնպես խոսում է 5 լեզուներով»։

 

«Երբեմն պատահում  է, որ ունենում եք աղմկոտ հարեւաններ։ Նրանք անդադար  կաղմկեն, իսկ դուք պետք է միայն միացնեք հեռուստացույցը եւ ձայնը բարձրացնեք այնքան, որքան հնարավոր է»(«Մանչեստեր Սիթիի մասին):

«Ես չեմ կարողանում հավատալ, չեմ կարողանում հավատալ, գրողը տանի սա ֆուտբոլ է»(1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիային» հաղթելու մասին)։

«Մեթ Բասբին ինձ տվել է ամենակարեւոր խորհուրդը ՝ ասելով, որ թերթեր չկարդամ։ Այդ օրվանից  մինչ օրս ես հետեւում եմ այդ խորհուրդին»։

 

««Ֆերգի-թա՞յմը»․ես ժամացույցին սկսում եմ անդադար նայել միայն հանդիպման վերջին րոպեներին։ Դա ճնշում է մրցակցի մարզչին եւ ֆուտբոլիստներին։

«Դա տարօրինակ պատմություն է։Եթե ես փորձեի դա անել 100 անգամ եւ նույնիսկ միլիոն, ապա կվրիպեի ՝ հակառակ դեպքում կրկին կսկսեի ֆուտբոլ խաղալ»( Դեւիդ Բեքհեմի ուղղությամբ մարզակոշիկ նետելու մասին)։

«Սա «Սիթին» է, մի փոքրիկ ակումբ, սահմանափակ մտահորիզոնով։ «Մանչեստեր Յունայթեդը» միակ բանն է, որի մասին նրանք կարող են խոսել։ Այդ խոսակցություններից խուսափել նրանք երբեք էլ չեն կարողանա»։

«Շնորհակալություն եմ հայտնում «Յունայթեդի» երկրպագուներին։ Այն աջակցությունը, որը նրանք տվել են այս տարիների ընթացքում իրոք ցնցող էր։ Ինձ համար մեծ պատիվ էր այս ակումբը գլխավորելը։ Ես միշտ իմ սրտում կպաեմ այն ժամանակը, որն անցկացրել եմ որպես «Մանչեստեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ»։

Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեստեր Յունայթեդը» «հակում» ուներ գոլեր խփելու  հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին։ Հենց այդտեղից էլ  ֆուտբոլային բառադարանում ավելացել է լեգենդար դարձած «Ֆերգի-թայմ» արտահայտությունը։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս