«Ծխելը վնասակար է առողջությանը». Խոստովանե՛ք քանի՞ անգամ եք սիգարետի տուփի վրա տպագրված այս արտահայտությանն ուշադրություն դարձրել: Ամբողջ աշխարհում գրեթե բոլորն են տեղյակ այն վնասների մասին, որ ծխելը հասցնում է մարդկային օրգանիզմին, այնուամենայնիվ, ծխողների քանակը օրեցօր ավելանում է: Շատ ծխողներ խոստովանում են այս սովորությունը թողնելու իրենց ցանկության մասին, սակայն միաժամանակ նշում են, որ դա անելը շատ դժվար է: Ի՞նչ կարող է ժամանակակից գիտությունն անել այս մարդկանց համար․ տարբերակներից մեկը այլընտրանքային պրոդուկտներ ստեղծելն է, որոնք ոչ միայն կփոխարինեն սիգարետը, այլ նաև կնվազեցնեն օրգանիզմին դրա հասցրած վնասը: Մի շարք հետազոտական և առողջապահական կառույցներ, պնդում են, որ այլընտրանքները նաև օգնում են թողնել ծխելը։ Եկեք տեսնենք, թե որոնք են այլընտրանքները և դրանց առանձնահատկությունները․
1. Էլեկտրոնային սիգարետ
Էլ. սիգարետի հիմքում ընկած է հեղուկի գոլորշիացման գաղափարը, որը հնարավոր է դառնում ներշնչել: Գոյություն ունեն նիկոտին պարունակող և չպարունակող հեղուկներ, որոնք կարող են ունենալ տարբեր համեր: Էլեկտրոնային սիգարետը չի պարունակում ծխախոտ, այն ուղղակի գոլորշիացնում է հեղուկը, հետևաբար՝ չկա այրում: Սարքերում ավելացվող հեղուկի չափաքանակը, ինչպես նաև նիկոտինի ծավալը հնարավոր է վերահսկել:
Հեղուկները պատրաստվում են ջրից, գլիցերինից, պրոպիլեն գլիկոլից և բուրավետ հավելումներից:
2. Նիկոտինային մաստակ
Ոչ մի կասկած չկա, որ նիկոտինային մաստակը ավելի լավ է, քան սիգարետ ծխելը, սակայն այնուամենայնիվ այն պարունակում է նիկոտինի փոքր քանակություն, որը եւ օգնում է թուլացնել ծխելը թողնելուց հետո ի հայտ եկող ախտանիշները: Ըստ ամերիկյան թոքային ասոցիացիայի տվյալների՝ մարդիկ չպետք է օրական 24 հատից ավելի նիկոտինային մաստակ ծամեն, եւ այն չպետք է օգտագործել 3 ամսից ավելի:
3. Թութունի տաքացման համակարգեր
Ծխախոտի տաքացման համակարգերը տաքացնում են ծխախոտը մինչև 300⁰С-350⁰С. Այսպիսի ջերմաստիճանում սկսվում է գոլորշիացումը՝ լի նիկոտինով և ծխախոտի բույրով, սակայն այրում տեղի չի ունենում (սիգարետ ծխելիս տեղի է ունենում ծխախոտի այրում, որի հետևանքով ծխողը ներքաշում է ավելի քան 6000 տարբեր թունավոր քիմիական միացություններ): Քանի որ այս սարքերում ծխախոտը չի այրվում, այլ տաքացվում է մինչև հստակ վերահսկվող ջերմաստիճան, արտազատվող վնասակար նյութերի ընդհանուր ծավալը նվազում է 90-95%-ով՝ համեմատած սիգարետի հետ:
4. Նիկոտինային սպեղանի
Նիկոտիային սպեղանին ապահովում է նիկոտինի վերահսկվող չափաբաժին ամբողջ օրվա համար: Սպեղանու ազդեցությունը թուլանում է ժամանակի ընթացքում, ինչը օգատգործողին հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում հրաժարվել նիկոտինից: Նիկոտինային սպեղանու չափը կախված է ապրանքանիշից և չափաբաժնից: Այն պետք է օգտագործել օրական մեկ անգամ՝ 16 կամ 24 ժամը մեկ: