Հուսով եմ` Արցախում կրքերը չեն թեժանա․ ԼՀԿ-ական պատգամավորը՝ Արցախում հետընտրական զարգացումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, ու երկրորդ փուլ անցան ԱՀ նախկին պետնախարար, վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը (36,076 ձայն կամ 49,2 տոկոս) և ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը (19,360 ձայն կամ 26,4 տոկոս)։

Սակայն ընտրություններից հետո երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանի աջակիցները հայտարարություններ էին տարածում՝ նաև ընտրությունների առաջին փուլն անվավեր ճանաչելու առնչությամբ, ինչը կարող է ընտրությունների երկորդ փուլում որոշակի լարվածություն առաջացնել։

ArmLur.am-ը Արցախի նախագահական ընտրությունների երկորդ փուլի և հետընտրական զարգացումների մասին զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ։

«Հուսով եմ` Արցախում կրքերը չեն թեժանա և ամեն ինչ կգնա օրենքի համապատասխան, և ընտրության արդյունքները կներկայացնեն ժողովուրդի ընտրությունը»,-մեզ հետ զրույցում ընդգծեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս