Արդեն մի քանի օր է, ինչ բուռն կերպով տարբեր հարթակններում քննարկում են, թե Միջազգային ավիացիոն գործընկերությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին։
Մինչդեռ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով Դանիայում է, հերքեց տեղեկությունները նշելով, որ որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասություններն իրականացնելուց։
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։
«Քաղավիացիայի շուրջ տարբեր ժամանկներում, տարբեր քննարկումներ են եղել։Ես փորձում եմ զերծ մնալ և որևէ գնահատականներ չտալ և նույնը կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ սպասել, ժամանակը ցույց կտա։ Այսօր մի շարք մարդիկ փորձում են պաշտպանել Քաղավիացիայի կոմտիեի գլխավոր պատասխանատուին, իսկ մի շարք մարդիկ էլ փորձում են մեղադրել այս կամ այն հարցերով ։ Այսօր Քաղավիացիայում ստեղծված իրավիճակի պատասխանատուն կոմիտեի նախագահն ու կառավարությունն են, բայց նախ հարց է առաջանում, իսկ ինչ իրավիճակ է, դա պետք է պարզենք, դեռ մամուլում հրապարակված նյութի իսկությունը հստակեցված չէ, որովհետև կա մեղադրանք, որ Քաղավիացիայի կոմիտեին զրկել են լիցենզիայից, որի իրավասություն որևէ կառույց չունի, քանի որ կառավարությունն է վերահսկում Քաղավիացիայի կոմիտեն, իսկ սա նշանակում է, որ կա նաև հերքում»,-ասաց նա։
Իմքայլական պատգամավորի կարծիքով՝ այս պահին մեզանից պահանջվում է առավելագույնս լռություն պահպանել, ոչ թե փորձել սրել իրավիճակը, քանի որ սա երկրի անվտանգությանն է վերաբերվում։
«Ելնելով երկրի անվտանգությունից գիտակցաբար պետք է լռենք, մինչև հասկանանք, թե ինչ է կատարվում, անկախ ամեն ինչից, շատ հարցեր կան որոնց հետ ես ինքնս էլ համաձայն չեմ, օրինակ՝ Ազգային Ավիացիայի ստեղծման հետ կապված , որը մեզ անհրաժեշտ է, և կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային խնդիրը մեզ ապացուցում է, որ պետք է օր առաջ ունենանք Ազգային Ավիացիա, և առհասարակ ազգային ամեն ինչ պետք է ունենաք սկսած պահեստներից մինչև ցանկացած արտադրություն, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով, որպեսզի չվախենանք՝ մտածենք միայն հաղթանակի մասին»,-ArmLur.am-ի հետ զրույցում իր խոսքն այսպես ամփոփեց Սոֆյա Հովսեփյանը։
Լիդա Եղիազարյան