UFC 249-ը հետաձգվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC 249 մրցաշարը, որը պետք է կայանար ապրիլի 18-ին, հետաձգվել է: Այս մասին հայտնել է UFC նախագահ Դենա Ուայթը։

«Ինձ զանգեցին ամենավերեւներից եւ ասացին, որ պետք է հետաձգեմ մրցաշարը»,- Ուայթի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել մրցաշարի անցկացման վայրը: UFC ղեկավար կազմը կղզի էր վարձել, որտեղ պետք է կայանային մենամարտերը: Օրվա գլխավոր մենամարտում պետք է մրցեին Տոնի Ֆերգյուսոնն ու Ջաստին Գետջին, ով փոխարինել էր ռուս խառնամարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս