Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա. ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող. Արմեն Ամիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Սիրելի Հայրենակիցներ,
Այսօր Ավագ ուրբաթ է՝ Հիսուսի խաչելության , մահվան ու թաղման հիշատակության օրը։
Սուտն ու կեղծիքը մարդկության պատմության մեջ միշտ էլ ճակատագրական, քայքայիչ դերակատարում են ունեցել, բայց գոնե այս օրերին սուտը,կեղծիքը, կեղծ մատնությունը մեր կյանքում տեղ պետք չէ ունենան։

Փաստորեն ՀՀ քննչական կոմիտեն լսելով մեկ, կամ գուցե մի քանի բանսարկուի, կարող է քրեական գործ հարուցել և հետն էլ հրապարակային շեփորահարել, թե տեսեք -տեսեք նախկին նախարարը յուրացում է կատարել։
Ո՞վ է ինձ գումար տվել,այդ ու՞մ միջոցով եմ ստացել ձեր նշած գումարը։

Չկա որևէ մեկը, որ կարող է ասել,որ ինձ՝ Արմեն Ամիրյանին երբևէ գումար է տվել։
Անամոթաբար ցեխ են շպրտում մարդու վրա,թե գողացել ես, յուրացրել ես, իսկ դուք՝ քննչական կոմիտեի հարգելի քննիչներ ձեր կենսագրության մեջ ևս մեկ իբր ,,բացահայտում,, եք ավելացնում։
Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող։

Կեղծ մատնությամբ, ստով և կեղծիքով լցոնված բանսարկուներին խորհուրդ կտամ օգտվել առիթից և ապաշխարելով մաքրվել։
Դեռ ուշ չէ , մեծ պահքի ժամանակ ընդհանրապես մաքրվում են։

Վերջում , սիրելի հայրենակիցներ, բոլորին ցանկանում եմ ուրախ զատիկ և անսահման առողջություն։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից այսօր մանրամասներ են հայտնել ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած չարաշահումների մասին։ Եվ այդ հաղորդագրության համաձայն, նախարարն այդ ժամանակ եղել է Արմեն Ամիրյանը։

Մասնավորապես Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:




Լրահոս