ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես սնանկ ճանաչվեց ամենահարուստ մարդկանցից մեկը․ Բաղդասարովի պարտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրողը, սնանկ է ճանաչվել։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել այս տարվա մարտի 10-ից: Ի դեպ, ՀՀ սնանկության դատարանի որոշմամբ Միխաիլ Բաղդասարովի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Նարեկ Նազարյանը:

Նշենք, որ Միխաիլ Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Վահե Խաչատրյան անունով քաղաքացի։ Պարզվում է՝ Բաղդասարովին քաղաքացին դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին տրամադրել է 70 մլն դրամ գումար։ Բաղդասարովն այն խոստացել է հետ վերադարձնել հոկտեմբերի 31-ին, սակայն չի կատարել ստանձնած պարտավորությունը։ Վահե Խաչատրյանը դիմել է դատարան եւ խնդրել Բաղադսարովին ճանաչել սնանկ։ Ի դեպ, Բաղդասարովը փետրվարի 17-ին ստացել է դիմումի պատճենը եւ սահմանված ժամկետում գրավոր չի վիճարկել իր սնանկությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականին էլ սնանկացել էր Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Երեւանի քաղաքապետարանը: Դրանից տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Իսկ հետագայում Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկացել են:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս