ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շոուբիզնեսցիներ, որոնք մուտք գործեցին քաղաքական դաշտ. ինչպե՞ս ընդունեցին նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է արվեստի հայ ներկայացուցիչների եւ շոուբիզնեսցիների, որոնք հիմա հայտնվել են քաղաքական դաշտում եւ ակտիվ կերպով զբաղվում են քաղաքականությամբ: Նրանցից ոմանք շարունակում են զուգահեռաբար զբաղվել մշակութային գործունեությամբ, մյուս մասը դադարեցրել է իր աշխատանքն այդ ոլորտում:

Հրաչյա Հակոբյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում, աշխատել է Երեւանի խամաճիկների պետական թատրոնում, Երեւանի կամերային թատրոնում: Հրաչյա Հակոբյանին հեռուստադիտողները կհիշեն գեղարվեստական մի շարք ֆիլմերից եւ հեռուստատեսային նախագծերից, այդ թվում՝ «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Ամուսնացածների լիգա» եւ այլն: Հիմա պատգամավորը նվիրվել է քաղաքականությանը եւ իր գործունեության շրջանակում անդրադառնում է նաեւ արվեստի ոլորտին առնչվող խնդիրների: Ի դեպ, ընդդիմադիրները քննադատում են ներկայիս իշխանությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդուն «քաղաքական դաշտ մտցնելու համար»:

Արթուր Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը դերասան է եւ երգիչ, սովորել է Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի ջութակի բաժնում, ինչպես նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Աշխատել է «Գոյ» ազգային փորձարարական թատրոնում՝ որպես ռեժիսոր եւ դերասան, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Որպես դերասան աշխատել է նաեւ Երեւանի կամերային թատրոնում, որպես երգիչ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբում: Արթուր Մանուկյանը՝ որպես կինոյի դերասան, մեծ ճանաչում ձեռք բերեց «Անհայտ բաժանորդ» ֆիլմում նկարահանվելուց հետո: Որպես պատգամավոր՝ Արթուր Մանուկյանը հասցրել է հայտնվել թիրախում, օրինակ՝ Ամուլսարի խնդրի հետ կապված: «Ես միանշանակ հայացք չունեմ Ամուլսարի հարցի շուրջ»,-հայտարարել էր նա եւ հայտնվել քննադատությունների կենտրոնում:

Հայկ Մարության

«Կարգին հաղորդում»-ից, «Կարգին սերիալից, «Ազիզյաններ» հեռուստանախագծից, «7.5», «No Comment» հումորային ներկայացումներից, «Ալա Բալա Նիցա», «Սուպեր մամա», «Սիրո գործակից», ֆիլմերից հայտնի դերասան Հայկ Մարությանը տեւական ժամանակ է՝ նվիրվել է քաղաքականությանը եւ զբաղեցնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Նա դադարեցրել է աշխատանքը դերասանական ոլորտում եւ հիմա զբաղվում է քաղաքային կյանքի կառավարմամբ: Երբ Հայկ Մարությանը նոր էր ստանձնել քաղաքապետի պաշտոնը, քննադատությունների հսկայական տարափ եղավ, հանրության զգալի հատված չէր վստահում նրան այդ պաշտոնը: Հետագայում հանրային տրամադրությունները զգալիորեն փոխվեցին:

Լուլու

Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, որը հեռուստա եւ ռադիոհաղորդավար էր, ի վերջո ընտրեց քաղաքական ոլորտը եւ այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է: Նա աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Նոր սերունդ» ծրագրում` որպես հաղորդավար: «Հայ FM», «Ռադիո Վան» եւ Հայաստանի հանրային ռադիոկայաններով վարել է «Գիշերալիք», «Մեկ գավաթ սուրճ», «Ֆրի թայմ», «Թայմ աութ» եւ այլ ծրագրեր: Եղել է ռոդիոմրցանակաբաշխության մշտական հաղորդավարը: Հայկական հեռուստաընկերություններով վարել է բազմաթիվ հաղորդումներ, եղել է «Կռունկ» երաժշտական փառատոնի հաղորդավարը: «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վարել է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը: Լուլուն այն պատգամավորներից է, որոնք հաճախ են հայտնվում սկանդալների կենտրոնում: Վերջերս էլ նա «փոխադարձ հրաձգության» մեջ մտավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ մեղադրելով նրան չարաճճի ստատուսներ գրելու եւ իրեն վերապահված աշխատանքով չզբաղվելու համար:

Անի Անտոնյան




Լրահոս