Ահազանգ կալանավայրից. հայտնի պրոդյուսերը հաղորդում է տալիս հանցագործության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն է ահազանգել Արմավիր քրեկակատարողական հիմնարկի կալանավոր Ստեփան Մարտիրոսյանը, ով հայտնում է, որ «Հայբիզնես» բանկի տնօրեն Վիտալի Գրիգորյանցը փորձում է իր դեմ գործ հարուցել փողերի լվացման մեղադրանքով։

«Վիտալի Գրիգորյանցի «Pulham » ընկերությունը, որը գրանցված է Վիրջինյան կղզիներում, և որը փողեր է բերել Հայաստան Ուկրաինայից, Ուկրաինայից էլ Միացյալ Նահանգներ ։2005 թվականին Գրիգորյանցը 60 միլոն դոլար արժողությամբ Հավայան կղզիներում հողակտոր է գնել, 33 միլոնով կրկին հողակտոր է գնել Վիրջինյան կղզիներում , հետո Սան Խոսեում 30 միլիոն դոլար դրել է տարբեր շինարարական ծրագրերի մեջ, հետո 13 միլիոն դոլար դրել է Լաս Վեգասում։ 2010-2015թթ․ ավելի քան 98 միլիոն դոլար՝ անօրինական ձևով, խախտելով Հայաստանի բոլոր բանկային օրենքները, «Հայբիզնես» բանկի միջոցով նա փոխանցել է Միացյալ Նահանգներ։ Հերիք չի ինքը փողերի լվացում է կատարել, համարձակվել է իմ դեմ փողերի լվացման գործ բացել, որի հետ ես ընդհանրապես կապ չունեմ»,-հայտնեց Ստեփան Մարտիրոսյանը։

Ստեփան Մարտիրոսյանի պնդմամբ՝ Վիտալի Գրիգորյանցը թալանել է «Ukrprom » բանկը, որն, ըստ նրա, ապացուցված փաստ է։

«Ես պահանջում եմ պարտադիր աուդիտ, թե ինչպես է Հայաստանում կաշառման միջոցով բնակարաններ գնել տարբեր պաշտոնատար անձանց համար։ Նա Հայաստանում ոչ մի գումար չի ներդրել, բոլորը ուղարկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թե այդ գումարներն ինքը ոնց է աշխատել, դա բացարձակապես իմ հետ կապ չունի, ես իր մոտ ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Հայաստանում չեմ աշխատել։ Հիմա նա օգտագործում է իր հզոր կապերը, որպեսզի իմ վրա շինծու երկրորդ գործը բացի։ Սա պարզապես աբսուրդ է, աշխարհի ոչ մի երկրում հնարավոր չէ մի փաստով երեք տարբեր գործ հարուցել։ Մեկն արդեն հարուցել է, մյուսը դեռ ընթացքի մեջ է, որը փաստորեն կաշառքի միջոցով իրեն հաջողվում է»,-ամփոփեց իր խոսքը Ստեփան Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիոսյանին ազատազրկման դատապարտեց 5 տարի 7 ամիս ժամկետով : Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր՝ ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «Հայբիզնեսբանկի» սեփականատերը Ստեփան Մարտիրոսյանի միջոցով 2011-2013 թվականներին 97 մլն դոլար է ներդրել ամերիկյան ֆիլմարտադրության մեջ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս