Ֆրանսիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. L’Equipe

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական L’Equipe պարբերականը կազմել է Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը:
Լավագույն 11-ի շարքում տեղ են գտել առաջատար ՊՍԺ-ի 4 ֆուտբոլիստներ: 3 ֆուտբոլիստ ընդգրկվել է «Ռեյմսից», 2-ը`«Լիլից», 1-ական ֆուտբոլիստ էլ ` «Ստրասբուրից» եւ «Մոնակոյից»:

Խորհրդանշական հավաքականի գլխավոր մարզիչ է ընտրվել ՊՍԺ-ի բոսսը` Թոմաս Տուխելը:

L’Equipe-ի վարկածով Ֆրանսիայի Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից կազմված թիմն ունի հետեւյալ տեսքը`

Պրեդրագ Ռայկովիչ («Ռեյմս»), Մոհամեդ Սիմական («Ստրասբուր»), Գաբրիել («Լիլ»), Յունիս Աբդելհամիդ («Ռեյմս»), Հասան Կամարա («Ռեյմս), Ռենատու Սանշեշ («Լիլ»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Անխել Դի Մարիա (ՊՍԺ), Նեյմար (ՊՍԺ), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Վիսամ Բեն-Յեդեր («Մոնակո»):

ՊԱՀԵՍՏԱՅԻՆՆԵՐԻ ՆՍՏԱՐԱՆ. Ստիվ Մանդանդա («Օլիմպիկ Մարսել»), Ալեքսանդր Ջիկու («Ստրասբուր»), Ֆետու Մաուասա («Ռեն»),Տեժի Սավանյե («Մոնպելյե»),Դիմիտրի Պայե(«Օլիմպիկ Մարսել»), Վիկտոր Օսիմհեն («Լիլ»), Անդի Դելոր («Մոնպելյե»):

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Լիգա 1-ի առաջնությունը դադարոցված է COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված:

28 տուրերից հետո առաջատար «Պարի Սեն-Ժերմենը» ունի 68 միավոր եւ երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մարսելի «Օլիմպիկից» առաջ է պոկվել 12 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Ռենը»` իր ակտիվում գրանցած 50 միավորով:

Հավելենք, որ ՊՍԺ-ն 1 հանդիպում էլ պակաս է անցկացրել եւ «Ստրասբուրին» հաղթելու դեպքում երկրորդ տեղում հանգրվանած «Օլիմպիկ Մարսելից» կունենա 15 միավորի առավելություն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս