ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ Ֆրանաիայում ֆուտբոլային մրցաշրջանը այլեւս չի շարունակվի: Այսօր կայացած Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգայի խորհդակցութան արդյունքում որոշում է կայացվել ՊՍԺ-ին , հռչակել երկրի չեմպիոն:

Փարիզյան թիմը պատմության մեջ 9-րդ անգամ է ճանաչվում Լիգա-1-ի չեմպիոն: «Սիրո մայրաքաղաքը» ներկայացնող թիմը 12 միավորի առավելություն ուներ 2-րդ տեղում գտնվող «Օլիմպիկ Մարսելի» նկատմամբ:

Հավելենք, որ Լիգա-1-ը կլքեն «Ամյենն» ու «Թուլուզը», իսկ բարձագույն դիվիզիոն կբարձրանան «Լորյանն» ու «Լանսը»: «Լորյանը» ճանաչվել է Լիգա-2-ի հաղթող:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս