«Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․
«Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, նշեմ, որ Արցախում այսօր հայտարարված արտակարգ իրավիճակը չի ենթադրում ընտրության չեղարկում։
Ապրիլի 14-ին մեր երկրում կայանալու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, իսկ այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով նախատեսված հեռուստաբանավեճին կմասնակցի Արայիկ Հարությունյանը։ Բանավեճը որպես այդպիսին, ցավոք, չի կայանա, քանի որ Մասիս Մայիլյանը հրաժարվել է մասնակցելուց»։