Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազգային ժողովն ավարտեց հատուկ նիստը. «Լուսավոր Հայաստանի» նախագիծը չընդունվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ Կառավարության որոշման վերաբերյալ առաջարկների նախագիծ էր ներկայացրել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը չընդունվեց` 14 կողմ, 77 դեմ և 15 ձեռնպահ ձայներով։

Խմբակցությունն առաջարկել էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը։ Թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Վերաբացել մեքենաների տեխնիկական սպասարկման կետերը, պրոթեզավորման կենտրոնները և այլն։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս