Կրակել են Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ․ մանրամասնում է դերասանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան լուրեր տարածվեցին այն մասին, որ դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղղությամբ կրակոցներ են հնչել։

Նշենք, որ այսօր ժամը 02 : 30 – ի սահմաններում կրակել են Օրբելի փողոցում գտնվող՝ սիրված դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատշգամբի ուղությամբ։ Բնակարանը գտնվում է 5-րդ հարկում, կրակոցից կոտրվել է բնակարանի պատուհանները, վիրավորներ չկան։

Դեպքի առթիվ ArmLur.am-ը կապ հաստատեց դերասանի հետ: Նա մեզ հետ զրույցում հասատատեց տեղեկությունը, սակայն կարճ նշեց, որ վիրավորներ չկան։

«Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել»,-հավելեց դերասան Հովհաննես Ազոյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս