Արդեն հասանելի է մինչև 18 տարեկան երեխա ունեցող չգրանցված աշխատողներին աջակցություն տրամադրելու միջոցառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգում արդեն հասանելի է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։ Դիմումը մուտքագրելու համար սեղմեք այստեղ։

Կառավարության առաջարկած 9-րդ ծրագրով մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար կտրամադրվի 26 500 դրամ, եթե երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք։

Առավել մանրամասն ներկայացնենք, թե ովքեր կարող են օգտվել այս ծրագրից․ այս միջոցառման շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանքունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկիգործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է

6) եթե ընտանիքը չի հանդիսանում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շահառու (10-րդ միջոցառմամբ աջակցություն կստանան միկրոբիզնեսի սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողները):

Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով), ծնողներից մեկին (միայնակ ծնողին):




Լրահոս