ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ խնդիրներ են հայտնաբերվել Քաղավիացիայի կոմիտեում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ընթանում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի ասուլիսը։ Նա խոսեց եվրոպական կողմի զեկույցի մասին, որում առկա էին թերություններ՝ կոմիտեի աշխատանքի վերաբերյալ։

«Նշվում է, որ թերությունները կապ չունեն նոր ղեկավարության հետ։ Մենք իրենց կողմից հայտարարություն ենք հրապարակեl», – նշեց նա։

Ասուլիսի ժամանակ խոսեց նաև կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը, ով խոսեց նաև իր անցած ուղու մասին։ «Սկսեմ երրորդ երկրի շահագործողի վկայականից։ Երրորդ երկրի շահագործողի վկայական պետք է ունենալ, համապատասխան ստուգումներ են անցնում։ Գոյություն ունեն ստուգումներ եւ դրանք պարտավոր են իրականացվել», – նշեց նա։

Նրա խոսքով, թերությունները բազմաբնույթ են եւ բերեց մի քանի օրինակ։ «Օրինակ մենք պարտավոր էինք ներդնել զեկույցների համակարգ, սա պետք է շտկվի։ Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ։ Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումներն ընդհանուր առմամբ եղել են ոչ միասնական», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս