ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքներն արգելվել են ժամանակավոր․ Ռևազյանը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները Քաղավիացիայի կոմիտեւ նախագահ Տաթևիկ Ռևազյանից հետաքրքրվեցին, թե որքան ժամանակը մեկ են այդպիսի ստուգումներ իրականացվում եւ ինչ պետք է անել թռիչքային թույլտվությունը վերականագնելու համար։ Ռևազյանը նշեց, թե այդ արգելքը ժամանակավոր է եւ հիմա աշխատում են, որ այդ խնդիրը արագ լուծվի։

«Այստեղ խնդիրը մեզ մոտ է, մենք պետք է վստահության մթնոլորտ կազմակերպել, որ կարողանում ենք պատշաճ ստուգումներ իրականացնել», – նշեց նա։

Արդեն նախագահի տեղակալ Գագիկ Պողոսյանը խոսեց «Մարս Ավիա» ընկերության մասին, որի շահագործումը կասեցվել է։ «Հայտնաբերվել էին մի շարք թերություններ, որոնք սպառնալիք էին եւ որոշվեց կասեցնել։ Իհարկե, մենք տվել ենք ժամանակ եւ ժամանակի մեջ պետք է ավիաընկերությունները վերացնեն այդ թերությունները։ Այնուհետև կիրականացվի կրկնակի ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ արդյոք վերացված են եւ կկայացնենք վերջնական որոշում», – հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս