UFC թեթեւ քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մարզիչ Խավիեր Մենդեսը նշել է, որ չէր ցանկանա, որ Խաբիբի հաջորդ մրցակիցը լիներ Տոնի Ֆերգյուսոնը։
«Ո՞վ կլինի Խաբիբի հաջորդ մրցակիցը: Եթե ես որոշեի, ապա կընտրեի Ջաստին Գետջիին: Կցանկանայի, որ մենամարտը երաշխավորված լիներ, միայն այդ պատճառով: Եթե ոչ Գետջին, ապա մեկ ուրիշը, բայց ոչ Ֆերգյուսոնը: Մտավախություն կա, որ այդ դեպքում մենամարտը կրկին կչեղարվի, միայն այդ պատճառով: Մենամարտը չեղարկվել է արդեն 5 անգամ: Նման բան դեռ չէր եղել»,- Մենդեսի խոսքերն է փոխանցում MMA Fighting-ը:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովն ու Ֆերգյուսոնը պետք է մենամարտեին ապրիլի 18-ին UFC-249 մրցաշարի շրջանակներում, սակայն այն չեղարկվեց COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով: Ավելի ուշ հետաձգվեց նաեւ UFC-249 մրցաշարը:
Էդմոն Մարտիրոսյան