ՖՈՏՈ․ Ինչու Լենա Նազարյանը հեռացրեց իր աղմկարահարույց գրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այդքան հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, բացասական մեծ ալիք էր բարձրացրել։ Սակայն որքան էլ  նա մեծ հաշվով, ճիշտ և բարդ թեմա է բարձրացրել, ամեն դեպքում հեռացրել է քննարկման տակ ծավածված մեկնաբանությունները։ Այսպիսով, ի՞նչն է ստիպել կամ դրդել վերջինիս հետ կանգնել իր բարձրացրած հարցից  և ինչպես սկսվեց ամեն ինչ։

Բանն այն է, օրեր առաջ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով պաշտոնյաների պարգևավճարներին ու նշել, թե ինչ կլիներ այն դեպքում, երբ պարգևատրումների փոխարեն գումարն ուղղվեր կարիքավորների խնդիրների լուծմանը:

«Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent fund/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին։ Դա իսկապես կարևոր է, շատ կարևոր է վերագիտակեցել հենց այս օրերին, երբ ակնհայտ է, որ հասարակության շերտավորումն էլ ավելի է մեծանալու, իսկ մարդուն ասել․ «․․․ գնա բուդկա բացի կամ տաքսի քշիր, գլուխդ պահիր, իմ գործս չի»,- արտահայտությունն արդիական չէ, քանի որ տուգանքի սպառնալիքով մարդիկ տանն են»,-գրել է Զառա Հովհաննիսյանը։

Գրառման տակ բավականին բուռն քննարկում էր ծավալվել, որին միացել էին նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Վահագն Թևոսյանն ու Արման Եղոյանը: Սակայն ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի այդքան հայտնի գրառումը՝ 500 հազար աշխատավարձի և հեղափոխական թիմի՝ նվիրյալ չլինելու մասին, բացասական մեծ ալիք էր բարձրացրեց։  ArmLur.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասաց, որ Լենա Նազարյանն ինքն է անձամբ իր մեկնաբանությունները ողջ ծավալով հեռացրել։ Փորձեցինք կապ հաստատել նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետ, թե ինչու է հեռացրել իր գրառումները, սակայն մեր բազմաթիվ զանգերը մնացին այդպես էլ անպատասխան։

Եթե Լենա Նազարյանը ամենօրյա հարցազրույցներ է տալիս ու պնդում, որ ճիշտ կարծիք է հայտնել, տարակուսելի է, թե ինչո՞ւ է իր ճիշտ կարծիքն, այնուամենայնիվ, ջնջել գրառման տակից։ Գուցե հասկացե՞լ է, որ պետք չէր նման բան գրել։ Այդ դեպքում ինչու՞ է ամեն օր արդարանում։

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս