Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը հնարավոր է վերսկսվի գավաթային հանդիպումներով, հաղորդում է La Repubblica-ն:
Ըստ աղբյուրի` մինչ Ա Սերիայի վերսկսումը կկայանան Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Յուվենտուս» – «Միլան» եւ «Նապոլի» – «Ինտեր» պատասխան հանդիպումները: Նշվում է, որ առաջնության հետաձգված խաղերից առաջ գավաթային հանդիպումներ անցկացնելն իտալական մյուս ակումբներին հնարավորություն կտա ավելի լավ երկար պատրաստվել Ա Սերիայի վերսկսմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը կարող է վերադառնալ արդեն մայիսի 2-ին: Իտալիայի առաջնության 26 տուրերից հետո առաջատարը Թուրինի «Յուվենտուս»-ն է ` վաստակած 63 միավորով:
Էդմոն Մարտիրոսյան