«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են աշխատակիցները աղբամանից հանում անվադողերը:
«Սեբաստիա փողոցի հարգելի բնակիչներ, սա կենցաղային աղբի համար նախատեսված աղբաման է։ Խնդրո՛ւմ ենք, մի՛ կոտրեք ձեր իսկ սեփականություն հանդիսացող գույքը»,- ասված է կից հրապարակված լուսանկարում: