Հայտնի է` Հայաստանն ընդդեմ Չինաստանի Խառը մենամարտերի խոշոր մրցաշարի ամենահավանական ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային» համալիրում փետրվարի 22-ին պետք է կայանար Խառը մենամարտերի մեծ մրցաշար` Հայաստանն ընդդեմ Չինաստանի:

Մրցաշարը հետաձգվեց ` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: ArmLur.am-ը «Միքս Ֆայթ» մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանից տեղեկացավ, որ Հայաստանն ընդդեմ Չինաստանի մեծ շոուն ամենայն հավանականությամբ կկայանա հուլիս ամսին. «Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են 4 մրցաշարեր:

Ամեն ինչ կախված է ստեղծված իրվիճակից, բայց կարող եմ ասել, որ կա հնարավորություն Հայաստան – Չինաստան մենամարտերի երեկոն անցկացնել հուլիս ամսին: Հստակ ոչինչ չկա. սպասում ենք համաճարակի ավարտին»,- ասել է Վարդան Մնացականյանը:

Վարդան Մնացականյանը նաեւ խոսել է Mix Fight կազմակերպության նոր փոխնախագահի` Նորայր Սիմոնյանի մասին. «Նորայր Սիմոնյանը Mix Fight կազմակերպության նոր փոխնախագահն է: Նա զբաղվելու է ողջ աշխարհում Mix Fight-ի զարգացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասել է պարոն Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած վերջին «Միքս ֆայթ» մրցաշարի ընթացքում գլխավոր՝ ISKA INTERCONTINENTAL գոտուն տիրացավ հայազգի Միհրան Ենոքյանը՝ հաղթելով ազգությամբ չեչեն Մաիրբեկ Մեդիեւին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս