Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսից 121 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 121 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 1890։ Այս մասին սոցկայքի իր էջում գրել է երկրի Առողջապահության նախարար Ֆահրետին Կոջան։

Նրա խոսքերով՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 82 329-ի: Անցած 24 ժամվա ընթացքում 3783 դրական թեստ է եղել։

Նախարարը նշել է, որ անցած մեկ օրվա ընթացքում առողջացել է 1822 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 10453։




Լրահոս