Ապրիլի 20-ին, ժամը 14:00-ին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա առցանց ասուլիս, որի ընթացքում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գնել Մուղնեցյանը կպարզաբանի «Ucom»-ի շուրջ ստեղծված իրավիճակի իրավական կողմերը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև
Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/SputnikArmeniaAgency/) և YouTube-
ում (https://www.youtube.com/channel/UCUmFQ5MCeNAQacrcmswznM)։
Լրագրողները ևս կարող են իրենց հարցերն ուղղել առցանց եղանակով։
Հեռ. +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։
***
Հարգելի գործընկերներ, ապրիլի 20-ին` ժամը 11:00-ին , Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում կայանալիք ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ասուլիսը հետաձգվում է, հայցում ենք ձեր ներողամտությունը։
***
Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Թեմա` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ և 9-րդ միջոցառումների ընթացքը:
Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: