Ապօրինի գույք. երբ, ինչպես և ում կողմից սեփականաշնորհվեց Թեթև արդյունաբերության քոլեջը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունու Գլինկայի փողոցում գտնվող Թեթև արդյունաբերության քոլեջը ժամանակին վիթխարի շինություն էր՝ իր ենթակառուցվածքներով։

Այն 2000-ականների սկզբին գրեթե 2-սենյականոց բնակարանի գնով սեփականաշնորհվեց 1995-1996թթ. Ազգային ժողովի հետ կապերի գծով նախկին նախարար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բարեկամ Արսեն Քամալյանի կողմից և դարձավ նախարարի մոր ու քրոջ ղեկավարմամբ մասնավոր դպրոց։ Հետագայում այդ շինության առաջին հարկում որպես Էրեբունու նոտար հաստատվեց նախարարի աղջիկը՝ Նոնա Քամալյանը։ Ավելի ուշ նրանց միացավ-բարեկամացավ դատավոր Ավագյանը՝ ամուսնանալով նախարարի աղջկա հետ։

Նման դեպքեր Երևանում, և ոչ միայն, հարյուրավոր են։ Եվ հարց է առաջանում՝ դրանք կտեղավորվե՞ն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում, թե՞ այդպես էլ կմնան մոռացված, ու ամեն ինչ կհամարվի «օրինական»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս