Եկեղեցին շարունակում է մնալ թիրախում. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն թիրախավորելու և հարձակման ենթարկելու հարցում առանցքային դեր ունեն արևմտյան դրամաշնորհներով սնվող հայտնի կառույցներն ու անհատները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ այդ կառույցներից մեկի գրասենյակ են հրավիրվել քաղաքական իշխանություններին հավատարիմ ու սպասարկող «քաղաքագիտական-վերլուծական» սեկտորի ներկայացուցիչները, որոնց հանձնարարվել է լայն ճակատով քննադատել Կաթողիկոսին։

Ըստ մեզ հասած լուրերի, հանդիպմանը ներկա են եղել նաև արևմտյան շահերը հայաստանյան իրականության մեջ ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու նույն «դաշտում» գործող անհատներ: Քննարկմանը կարևորվել է ՀԱԵ դեմ հակաքարոզչության համակարգվածության թեզը։ Հատկապես կարևորվել է այն հանգամանքը, որ ընդհանուր գաղափարը կոծկելու համար անհրաժեշտ է տարբեր հրապարակումներով շեշտել, թե կաթողիկոսը, եկեղեցականներն ու եկեղեցին պետք չէ նույնականացնել: Թերթին տեղեկություն է հասել նաև այն մասին, որ առաջիկա օրերին հեռուստատեսային լայն քննարկում է նախատեսվում, որտեղ հիմնական թեման լինելու է Առաքելական եկեղեցու գործունեության քննադատությունը, անգամ հյուրերի կազմն ու հարցերի բովանդակությունը նախապես համաձայնեցվել են իշխանական վերնախավի հետ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս