Բունդեսլիգան հնարավոր է վերսկսվի մայիսի 9-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանը, որը դադարեցված է կորոնավիրուսի տարածման պաճառով, կարող է վերսկսվել մայիսի 9-ին, հաղորդում է Bild-ը:

Գերմանիայի ֆուտբոլային լիգայի գլխավոր տնօրեն Քրիստիան Զայֆերտը հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ առաջնությունը կվերադառնա եւ հանդիպումները կանցկսցվեն առանց հանդիսականների. «Խաղերը կանցկացվեն փակ դռների հետեւում: Սա միակ տարբերակն է Բունդեսլիգան շարունակելու համար»,-ասել է Զայֆերտը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատարը «Բավարիա»-ն է, ով 25 խաղերից հետո ունի 55 միավոր եւ 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիա Դորտմունդից» առաջ է պոկվել 4 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Լեյպցիգը»` 50 միավորով:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս