Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. ինչ հարցեր կան օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնությունն էր:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
««Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Մինչև 15 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը: Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին հարցերի համար հատկացվում է երկուական րոպե ժամանակ, հարցերին պատասխանելու համար՝ երեքական րոպե ժամանակ, արձագանքելու համար հատկացնել մեկական րոպե ժամանակ:




Լրահոս