Երբ ժամանակը գա, նախագահը կխոսի «Ես սխալվեցի» արտահայտության մասին․ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»․ հենց այս խոսքերով ուղիղ երկու տարի առաջ հրաժարական տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Սակայն երկու տարի անց էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է մանրամասնել, թե ինչ է նկատի ունեցել, «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունն անելով, իսկ հեղափոխությունից երկու տարի անց անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ խոսում է համակարգում, իր բնորոշմամբ՝ «Սերժի մնացորդների» մասին։

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ։

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձաժողովըհրավիրվել էր նաև Սերժ Սարգսյանը և նա նշել էր, որ բոլոր հարցերի պատասխանները պատրաստ է տալու, պարզպես հանրայնացնելու ժամանակը չէ, և նաև ասել էր, որ կխոսի արտակարգ դրությունից հետո»։

Ինչ վերաբերվում է «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությանը, Հովհաննես Սահակյանի կարծիքով, երբ ժամանակը գա, այն ժամանակ էլ նախագահը կպարզաբանի։

«Այս երկու տարին բոլորիս աչքի առաջ է, և ամենալավ գնահատական տվողը ժողովուրդն է, մենք ինչ էլ ասենք,կա՛մ իշխանությունը, կա՛մ ընդդիմությունը, դրա լավ գնահատական տվողը հանրությունն է․ թե այն ժամանակ ինչ էր, հիմա ինչ է։ Այն բոլոր խոստումները՝ սկսած արագաչափերից, վերջացրած կարմիր գծերով, վագրի տնտեսության թռիչքաձև աճը, Արցախի բանակցայի հարցը, այսօր արդեն ակնառու է, որ բացառապես փիառի դաշտում են գտնվում , և կարծում եմ ժողովուրդն արդեն իր գնահատականները տալիս է»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս