ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազի արտահոսք Երևանում՝ հրդեհի բռնկմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 23:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 1Ա շենքի հետնամասում գազի հաշվիչ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազատար խողովակի ապահովիչների հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը, ինչի հետեւանքով հրդեհն ինքնամարվել է: Այրվել են 2 ավտոմատ անջատիչ եւ արտահոսած գազը:




Լրահոս